ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

«Ինքնիշխանություն», որն ավելի շատ հիշեցնում է ստվերային թատրոն

«Ինքնիշխանություն», որն ավելի շատ հիշեցնում է ստվերային թատրոն
13.09.2024 | 17:02

Խամաճիկային պետությունը (ռուսերեն՝ Марионеточное государство, անգլերեն՝ Puppet State), մի այնպիսի քաղաքական միավոր է, որը թեև արտաքուստ դրսևորում է ինքնիշխան անկախության նշաններ, իրականում չունի իսկական ինքնավարություն և վերահսկվում է դրսից: «Ինքնիշխանության» նման երևույթն ավելի շատ հիշեցնում է ստվերային թատրոն, որտեղ քաղաքական իշխանությունն ու առաջնորդները, ինչպես նաև պետական ինստիտուտները ստիպված են գործել արտաքին ուժերի ցուցումներով:

Քաղաքական ասպարեզում խամաճիկային պետությունը գործիք է, որը թույլ է տալիս իր տիկնիկավարներին գիտակցել իրենց ռազմավարական և տնտեսական շահերը։ Սեփական ճակատագիրը որոշելու փոխարեն, նա ստիպված է ենթարկվել այն ուժերի քաղաքականությանն ու որոշումներին, որոնք իրականում տիրապետում են վերահսկողության ղեկին:

Խամաճիկային պետության ղեկավարները հաճախ խաղում են տիկնիկների (խամաճիկների) դեր՝ ներկայացնելով իրենց օտարերկրյա դաստիարակների շահերն ու կամքը։ Նրանց լիազորությունները գոյություն ունեն միայն այնքանով, որքանով թույլատրվում է իրենց հովանավորների կողմից: Նման պետությունները, սովորաբար, պարտադրանքով ընդունում են որոշումներ, որոնք հակասում են ազգային շահերին, բայց համահունչ են արտաքին տիկնիկավարի ցանկություններին ու ռազմավարությանը։

Խամաճիկային պետությունը մի իսկական դրամատիկ պիես է քաղաքական թատերաբեմում, որտեղ անկախության պատրանքի համադրումն իրական կախվածության հետ ստեղծում է ինքնորոշվելու և սեփական ճակատագիրը տնօրինելու կարողությունից զրկված ժողովրդի ողբերգական պարադոքսը։ Իսկ վերջինիս հետ մեկտեղ տնտեսության անկումը, քաղաքական մշակույթի կորուստը և ավերված սոցիալական ինստիտուտները, ըստ էության, բացառում են երկրի վերականգնման ու զարգացման հնարավորությունները։

Խամաճիկային պետության ճակատագիրը գրեթե միշտ կանխոորշված ողբերգական է. այն խիստ հազվադեպ է վերադարձ կատարում գոյատևման սահմանագծից՝ հասնելով կայունության և բարգավաճման, քանի դեռ իրական անկախության ձեռքբերման շուրջ տեղի չի ունեցել ներքին համախմբում:

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 9836

Մեկնաբանություններ